17:25 15.02.2014 Հարց գինեկոլոգին. «Ամուսնացած ենք արդեն 5 ամիս, շատ ենք ուզում երեխա ունենալ, սակայն չի ստացվում»

Հարգելի բժիշկ. Ամուսնացած ենք արդեն 5 ամիս և շատ ենք ուզում երեխա ունենալ: Սակայն ոչ մի կերպ չի ստացվում հղիանալ, չնայած ակտիվորեն ապրում ենք սեռական կյանքով ու չենք պաշտպանվում: Միգուցե «սխալ օրե՞ր» ենք ընտրել բեղմնավորման համար` դաշտանի ավարտից սկսած մինչև ցիկլի 15-րդ օրը: Ո՞րն է իմ չբերության պատճառը, ի՞նչ հետազոտություններ խորհուրդ կտաք անցնել:

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը

Չբերությունը, որպես ախտորոշում, դրվում է 1 տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո միայն: Հղիանալու համար ամենաբարենպաստ ժամանակը պերիօվուլյատոր շրջանն է, երբ տեղի է ունենում օվուլյացիան, և ձևավորված ձվաբջիջը պատրաստ է բեղմնավորման: Տարբեր պատճառներով օվուլյացիան կարող է մի փոքր ուշանալ կամ հակառակը ,բայց որպես կանոն դա տեղի է ունենում սպասվելիք դաշտանից 14 օր առաջ:

Կանոնավոր ցիկլի դեպքում, երբ դաշտանը 28-29 օր է տևում, հղիանալու համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը 8-ից 18-րդ օրերն ընկած ինտերվալն է:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

PsyMag.am





Վերադառնալ

Այլ հոդվածներ Հարց մասնագետին բաժնում

Հարց հոգեբանին. Արդյո՞ք աղջիկների նկատմամբ սիրահարվածության զգացումը վկայում է այն մասին, որ ես լեսբուհի եմ
Արդյո՞ք աղջիկների նկատմամբ սիրահարվածության զգացումը վկայում է այն մասին, որ ես լեսբուհի եմ:...
Հարց հոգեբանին. Ինչպե՞ս արգելեմ երեխայիս սոցիալական ցանցերում գրանցվել
Հարց: Լավ ծանոթ լինելով այսօրվա համացանցի բովանդակությանը, ցանկանում եմ իմ 13 տարեկան երեխային...

Հարց հոգեբանին` «Տանը մնացած աղջիկ». հոգեբանական կոմպլե՞քս, թե՞ ազգային կարծրատիպ
«Տանը մնացած աղջիկ». ի՞նչ է դա` հոգեվիճա՞կ, հասարակական կարծիքի ճնշմամբ ձևավորված կոմպլե՞քս, թե՞...
Հարց հոգեբանին. Ի՞նչ անեմ, ծնողներս ինձ չեն վստահում
Հարցը BlogNews.am-ի խմբագրություն  է ուղարկել մեր 16-ամյա ընթերցողուհին:...